Global News-ը 2011-ին արված տեսանյութ է տեղադրել YouTube: Բարաք Օբաման ծաղրում է Դոնալդ Թրամփի նախագահ դառնալու ամբիցիաները։
5 տարի առաջ կատակերգակ Սեթ Մայերսը Սպիտակ տանն ընթացող ընթրիքի ժամանակ կատակել է. «Դոնալդ Թրամփն ասում էր, որ դնելու է նախագահի թեկնածությունը»,- ասել է նա։
Օբաման էլ նշել է, որ հույս ունի, որ Թրամփը ռեալ խնդիրներին կվերադառնա, ինչպիսիք են «Լուսնի վրա թռչելը, Թուփաքի և Բիգգի սպանությունների բացահայտումը»։ Օբաման հայտարարել էր նաև, որ եթե Թրամփը նախագահ դառնա, Սպիտակ տունը կազինոյի կվերածի։
Այդ ամբողջ ընթացքում Թրամփը լսել է Օբամային, սակայն ոչ մի արձագանք չի տվել։