Դպրոցներում «քաղպաշտպանություն» առարկան դասավանդելու առաջարկն ԱԻՆ-ը ներկայացրել է ԿԳՆ
Advertisement 1000 x 90

Դպրոցներում «քաղպաշտպանություն» առարկան դասավանդելու առաջարկն ԱԻՆ-ը ներկայացրել է ԿԳՆ

ՀՀ դպրոցներում «քաղպաշտպանություն» առարկան դասավանդելու Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը Կրթության և գիտության նախարարությունն ընդունել է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Աշակերտն անցնում է զինվորական պատրաստություն, որը բավարար չէ քաղպաշտպանությանն ամբողջությամբ տիրապետելու համար: Մեր առաջարկում կա մի կետ, որպեսզի այդ առարկան դասավանդվի մասնագետի՝ մեր ակադեմիայի շրջանավարտի կամ մեր վետերանի կողմից:  Մտածում ենք առաջընթացի մասին, շեշտադրումները փոխելու խնդիր ունենք: Այսօր ԱԻՆ-ն ավելի շատ հետևանքները վերացնող է, ուզում ենք բարձրացնել նախարարության կանխարգելող դերը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այդ մասնագետները կդառնան նաև քաղպաշտպանության գծով տվյալ հաստատության պատասխանատուն:



Նման նյութեր