
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Այս մասին հայտնում է Հայաստանում Չեխիայի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը: «Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,- գրված է ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան էջում:
Չեխիայի խորհրդարանը երկպալատանի է: Համաձայնագիրը պետք է վավերացվի նաև Չեխիայի Սենատի կողմից: