ՊՎԾ պետի տեղակալը հրաժարվու՞մ է իր հորից․ նոր սկանդալ՝ կուսակրոն հոգևորականը երեխաներ ունի. politik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՊՎԾ պետի տեղակալը հրաժարվու՞մ է իր հորից․ նոր սկանդալ՝ կուսակրոն հոգևորականը երեխաներ ունի. politik.am

ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան): Այս մասին երեկ գրել էր Armdaily.am լրատվականը։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը։ Այսինքն՝ Քյարամյանի հոգևորական հայրը ամուսնանալով խախտել է ՀԱԵ կանոնները։

Արգիշտի Քյարամյանը Politik.am-ի հետ զրույցում հերքեց լուրերը, որ ինքը Կատայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քյարամյանի որդին է։  Իսկ ահա Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան) Armdaily.am լրատվականի հետ զրույցում նշել է, որ իրականության հետ ոչ մի աղերս չունի, Արգիշտին իր որդին չէ։ Երբ լրատվականը Սրբազանին հարցրել է իր քաղաքացիական անունը, նա վրդովվել է․«Չհասկացա, հիմա դուք հեռախոսով ինչ եք ինձ ուզում ասել։ Ես ասում եմ, որ իմ ազգանունը Քարամյան է և Արգիշտին իմ ազգականն է։ Եթե դուք ինձ չպիտի հավատաք, ապա ինչու եք զանգահարել։ Սրանով ավարտում եմ, քանի որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի»։ Հարցին, թե ինչ ազգական է Արգիշտին իրեն, Սրբազանը պատասխանեց. «Իմ հորեղբոր թոռն է Արգիշտին։ Աստծո օրհնությունը Ձեզ, Մնաք բարյավ»։

Համացանցի բաց աղբյուրները սակայն այլ իրականության մասին են խոսում։ Նախ Արգիշտի Քյարամյանը իր պաշտոնական կենսագրությունում իր հայրանունը նշել է Էլբեկի։ Նրա հայրանունը արտացոլված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրից։

Կոտայքի թեմի պաշտոնական կայքում գրված չէ առաջնորդի քաղաքացիական անունը։ Միայն գրված է, որ նա ծնվել է 1963 թ. հուլիսի 20-ին Մարտունի Երանոս գյուղում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեստրում փնտրում ենք Էլբեկ Քյարամյանը և ստանում ենք անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այս համակարգում գրանցված է մեկ անձ այս տվյալներով ով բնակվում է Երանոս համայնքում և ծնվել է 1964 թ. հուլիսի 20-ին։ Ստացվում է թեմի առաջնորդը պաշտոնական կայքում իր ծննդյան տարեթիվը սխալ է ներկայացրել։

Այս անհամապատասխանությունը մեզ ստիպեց առավել մանրամասն զննել համացանցի բաց աղբյուրները։  Հոգևորականի քաղաքացիական անունը արատցոլող որևէ հայկական աղբյուր չգտանք։ Փոխարենը գտանք քառալեզու www.orthodoxia.ch, որում ներկայացված են քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների տվյալները, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների մասին տեղեկություններ։ Եվ ահա այստեղ հանդիպում ենք Առաքել եպիսկոպոս Քյարամյանի քաղաքացիական անունը։ Կայքում նշված է Առաքել Էլբեկ Քյարամյան՝ Կոտայքի թեմի առաջնորդ։



Նման նյութեր