Ուկրաինայում հրդեհ է տեղի ունեցել Ռովենի ատոմային էլեկտրակայանում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուկրաինայում հրդեհ է տեղի ունեցել Ռովենի ատոմային էլեկտրակայանում

Ուկրաինայում բռնկվել է Ռովենի ատոմային էլեկտրակայանի տրանսֆորմատորը, ինչի պատճառով անջատվել է դրա երրորդ էներգաբլոկը: Այդ մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով Ռովենի ԱԷԿ-ի տեղեկատվության վարչության պետ Պյոտր Կրատիկին:

Տրանսֆորմատորը բռնկվել է ապրիլի 29-ին ժամը 21:07-ին, հրդեհը հաջողվել է մարել 22:05-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել է 36 մարդ և 10 միավոր տեխնիկա:

ԱԷԿ-ի շրջակայքում ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է: Ներկայում էլեկտրակայանում շարունակում են գործել առաջին և չորրորդ էներգաբլոկները: Բռնկման պատճառները պարզվում են: