Ուժասպառ բրիտանուհին ծնկների վրա հասել մարաթոնի վերջնագծին և մեկ օր անց գնացել աշխատանքի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ուժասպառ բրիտանուհին ծնկների վրա հասել մարաթոնի վերջնագծին և մեկ օր անց գնացել աշխատանքի

Բրիտանուհի Հեյլի Քարրատերսը ծնկների վրա հասել է Լոնդոնյան մարաթոնի վերջնագծին, սակայն հաջորդ օրը գնացել է աշխատանքի: Տեսագրությունը հրապարակված է The Telegraph հրատարակության Twitter-օգտահաշվում:

42-կիլոմետրանոց մրցատարածության վերջին մետրերին Քարրատերսը ծնկի է իջել և չի կարողացել կանգնել: Մինչև վերջնագիծ մարզուհին ստիպված է եղել սողալ, ինչի հետևանքով վնասել է ծնկները: Twitter-ում նա հրապարակել է վիրակապված ոտքերի լուսանկարը՝ «Այժմ ես գիտեմ, թե ինչպես չպետք է վազել մարաթոնները» ստորագրությամբ: Չնայած դրան, հաջորդ օրը Քարրատերսը վերադարձել է Բիրմինհամի հիվանդանոց, որտեղ ռենտգենոլոգ է աշխատում: Աղջիկը կարողացել է մարաթոնի մրցատարածությունը հաղթահարել 2 ժամ, 34 րոպե և 3 վայրկյանում: Նա վազքով է զբաղվում 2016 թվականից: