
Երկու օր առաջ Եռաբլուրում կատարվեց Գուրգեն Յանիկյանի աճյունի վերահուղարկավորումը, որին չմասնակցեց որևէ պետական պաշտոնյա: 77 տարեկանում Յանիկյանը սպանել էր ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին, պայքարել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:
Դատավորը, որը հրաժարվել էր իրականացնել բաց դատավարություն ու գործը քննել ցեղասպանության հենքի վրա, Յանիկյանի մահից հետո խոստովանել էր, որ սխալվել է ու այդ գործը լավ առիթ պետք է դարձներ Հայոց Ցեղասպանությունը կատարողներին դատապարտելու համար: «Մոդուս վիվենդի» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է ԱՍԱԼԱ-ի կնքահայր Գուրգեն Յանիկյանին: