Աշխատանքից ազատված Հայկ Այվազյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի
Advertisement 1000 x 90

Աշխատանքից ազատված Հայկ Այվազյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի

Վերջերս աշխատանքից ազատված տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի, ՀՀ վարչապետի աշխատակազմի: Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգի պաշոնական կայքէջը:

Հայկ Այվազյանի պահանջն է 01.04.2019 թվականի թիվ 327-Ա հրամանն անվավեր ճանաչել, որպես հետևանք` հայցվորին զբաղեցրած պաշտոնին վերականգնել, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով հաշվարկել և վճարել:

Հիշեցնենք, որ Հայկ Այվազյանը վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էր ապրիլի 1-ին: Ըստ մամուլի՝ Հայկ Այվազյանի ազատման պատճառը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ խնդիրն է եղել: