«Ավելի ուշ հասկացանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ընդհատվել է անորոշ ժամանակով». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Ավելի ուշ հասկացանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ընդհատվել է անորոշ ժամանակով». Արտակ Զաքարյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«25 տարի առաջ, 1994թ. մայիսի 12-ին ես, և իմ ուսանողական ընկերներ Հայկն ու Արտյոմը, Արսենի քավորությամբ մկրտվեցինք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում: Մկրտության արարողության ավարտից հետո երբ դուրս եկանք տաճարից, բակում ցնծություն էր՝ երգ ու պարով, ավտոմատի կրակահերթերով, մարդիկ գրկախառնվում և շնորհավորում էին միմյանց: Երկարատև պատերազմի ավարտի, հրադադարի հաստատման և երկար սպասված խաղաղության լուրն էր մարդկանց ցնծություն պարգևել: Այդ օրը Շուշիում մեր ընկեր Արթուրի տանը իսկական տոնախմբություն կազմակերպեցինք՝ ի նշանավորումն պատերազմի հաղթական ավարտի: Հետո, ավելի ուշ հասկացանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ընդհատվել է անորոշ ժամանակով:

Հավերժ փառք խաղաղության համար մարտիրոսված մարտիկներին,
Փառք ու պատիվ խաղաղության մերօրյա պահապաններին»:



Նման նյութեր