Երկար վարսերն աղջիկների եւ կանանց դեպքում տարիներ շարունակ համարվել են կանացիության եւ նրբագեղության խորհրդանիշ: Տղամարդիկ միշտ նախապատվությունը տվել են արտահայտիչ եւ փարթամ վարսեր ունեցող կանանց: Սակայն ժամանակները փոխվել են, նորաձեւությունը՝ եւս: Այսօր մազերի չափսը, գույնը կամ ձեւը չի, որ խոսում է կնոջ սեքսուալության եւ գրավչության մասին: Ավելին, կանայք էլ սկսել են հոգնել երկար վարսերից ու հաճախ դիմել ավելի համարձակ փորձարկումների: Իհարկե, ոչ բոլորն են իրականացնում այն, ինչ մտածում են, բայց կան այնպիսի համարձակներ էլ, որոնք չեն վարանում դիմել մկրատի օգնությանն ու կարճացնել վարսերը:
Ելենա Բորիսենկո
Աննա Գրիգորյան
Սոֆի Մխեյան
Դիանա Մալենկո
Անի Երանյան