Կոտայքի մարզում Opel-ի վարորդը տապալել է ալյումինե ցանկապատը, կոտրել հսկա ընկուզենին և հայտնվել բնակելի տան այգում. կա 5 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոտայքի մարզում Opel-ի վարորդը տապալել է ալյումինե ցանկապատը, կոտրել հսկա ընկուզենին և հայտնվել բնակելի տան այգում. կա 5 վիրավոր. shamshyan.com

Մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 OR 607 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան ալյումինե ցանկապատին, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ընկուզենու ծառին և հայտնվել այգում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով 5 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել տան բնակիչները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 3 մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկները, ովքեր ժամանել էին մի քանի բրիգադով: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր վիրավորներին մոտեցրել են նաև շտապօգնության ավտոմեքենաներին:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով հսկա ընկուզենու մի հատված կոտրվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com