Նազենի Ղարիբյանը նոր պաշտոն ունի
Advertisement 1000 x 90

Նազենի Ղարիբյանը նոր պաշտոն ունի

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը նշանակվել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ: Այս մասին որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագրով հաստատված կանոնադրության 8-րդ հոդվածը ու «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի մասին» համաձայնագրի հավելվածով հաստատված կանոնադրության 4.1-ին հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին նշանակել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 16-ի N 118-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 766-Ա որոշումը»,- ասված է վարչապետի որոշման մեջ: