Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ լուսանկար, որն արվել է Արգենտինայի Սան Սալվադոր դե Խուխույ քաղաքի երկնքում և ցույց է տալիս այնտեղ հայտնված առեղծվածային պատկերը:
Ամպերի արանքը ճեղքած արևի շողերը երկնքում այնպիսի զարմանալի տեսարան են ստեղծել, որն առաջին հայացքից նման է Քրիստոսի՝ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող հանրահայտ արձանին:
Լուսանկարի հեղինակը Մոնիկա Արամայոն է, որն ուշագրավ կադրը ֆիքսել է սմարթֆոնով:
Լուսանկարն արագորեն տարածվել է համացանցում և բուռն քննարկումների առիթ դարձել: