healthyfoodstar.com-ի ներկայացրած մազերի այս դիմակի հիմնական բաղադրիչը կակաոն է, այն ոչ միայն փարթամություն է հաղորդում մազերին, այլև լավացնում է որակն ու փափկեցնում:
Այս դիմակը բուժում է մազարմատները և խթանում աճը: Դիմակի կանոնավոր օգտագործման դեպքում մազերը փարթամանում են ու ավելի առողջ դառնում:
Բաղադրություն
- Կես բաժակ կեֆիր
- 1 թ/գ կակաո
- 1 ձու
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ապա դիմակը քսեք մազարմատներին և խոզանակով տարածեք ամբողջ մազերին: Գլուխը սրբիչով փաթաթեք և թողեք մնա կես ժամ, ապա սովորականի պես լվացեք մազերը:
Դիմակը պետք է դնել չոր և կեղտոտ մազերին: Առավելագույն արդյունքի համար 2ամսվա ընթացքում շաբաթական 2-3 անգամ կատարեք այս գործողությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը