Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատավոր Դավիթ Բալայանի արարքը՝ լուսամուտից դատարան մտնելու, բանականության ցույցն էր ընդդեմ անուղեղ ամբոխի, նրան բռնությամբ չթողեցին դատարան մտնի և նա դարձավ այսօրվա Հայաստանի ժողովրդավարության ու մարդու իրավունքների իրական մարտիկը։
Կրթված մարդը արժի՞ Նիկոլի խաթեր իրեն տգետի տեղ դնի ու գրի, թե ժողովուրդը իր սահմանդրական իրավունքն է իրացնում դատարանների դռները փակելով։ Ուրեմն, դատական իշխանությունը ոչ թե ինչ-որ մի կետից հրամանների ենթարկվող անգիտակից «ժողովրդի»-ն է պաշտպանում, այլ մարդու իրավունքն է պաշտպանում, իրացնում, նաև էն մարդու ում «ժողովուրդ»-ը պատրաստ է հոշոտել, ինչպես, ասենք՝ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է հոշոտել ամեն հայի, և եթե այդ երկիրը անկախ դատրան ունենար, թույլ չէր տա դա անել։
Ավելի սարսափելի օրինակներ չբերեմ պատմությունից, թե մարդու իրավունքի վրա հաստատված անկախ դատարանի բացակայության պատճառով ղեկավարները ինչ ոճիրների են դրժդել «ժողովրդին», յուրաքանչյուն կարող է ինքը բերել։
Լավ, տգետ ամբոխը, հասկացանք, մի հոգու հրահանգով, առանց նույնիսկ իրենց հարց տալու, թե ինչու, կլցվեն փողոց, բա կրթյալնե՞րը, ուսում ստացածնե՞րը՝ Հայաստանում թե արտասահմանում, ասենք, սերտել են իշխանության տարանջատում, դատարանի անկախություն, մարդու իրավունքներ ու հիմնարար ազատություններ, ու էդքան ջանք էին թափել, որ մասնագեն դառնա՞ն, թե՞ մի անպատասխանատու թերուսի խաթեր իրենք իրենց ոչխարի տեղ դնեն, որ վարչապետը քըշ անի դատարանները փակելու, ու ասի՝ 3,5 ժամից կասեմ՝ ինչի քըշ արեցի, իրենք էլ խանդավառված վազեն դատարաններ ու դատավորներին արգելափակեն»։
Դատավոր Դավիթ Բալայանի արարքը՝ լուսամուտից դատարան մտնելու բանականության ցույցն էր ընդդեմ անուղեղ ամբոխի, նրան…
Gepostet von Vahan Ishkhanyan am Sonntag, 19. Mai 2019