«Ինչ էլ հայտարարի Նիկոլը այս քայլը արդարացված չեմ համարում». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Ինչ էլ հայտարարի Նիկոլը այս քայլը արդարացված չեմ համարում». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Կար ու հիմա էլ կա, ինքը անձամբ և իր դաշինքը ունեն շատ, շատ մեծ իշխանություն երկրում իրավական ճանապարհով լրջագույն փոփոխություններ իրականացնելու: Նրանք դա չեն անում, գործադիրը շուրջ մեկ տարի, իսկ օրենսդիրը շուրջ հինգ ամիս: Նրանք նախընտրում են շարունակաբար գնալ հակաիրավական ճանապարհով, իսկ նման գործելաոճը հակապետական է:

Ես սատարել եմ հեղափոխությանը պետությունը ՀՀԿ և այլոց ուզուռպացիայից ազատելու և պետականություն կառուցելու համար, այլ ոչ թե անհեռատես մեկի հետևից գնալու նպատակով և իշխանության ուզուռպացիան այլ անձի կամ ուժի հանձնելու:

Իմ քայլի մի շարք պատգամավորներ, երբ հիմա կոչեր են անում ժողովրդին դուրս գալ փողոց հեղափոխության թեժ օրերին տաք ու վախվորած նստած էին ինչ-որ տեղ, իսկ, երբ իշխանություն ունեն հեղափոխական են խաղում:
Անցավ հեղափոխությունը, խելքի եկեք և գործ արեք, առանց այն էլ քաոսի մեջ ենք ապրում:
Հիշեք, որ այս ամենի հետևանքների պատասխանատվության կրողը նաև դուք եք, ոչ միայն ռոմանտիկ և պետական կառավարումը ձախողած հեղափոխական վարչապետը:

Աստված պահապան մեր պետությանը»:



Նման նյութեր