Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցա են հայտարարել եւ փակել ճանապարհները
Advertisement 1000 x 90

Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցա են հայտարարել եւ փակել ճանապարհները

Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա են հայտարարել նախագահի ընտրությունները մինչեւ աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով: Այս մասին հաղորդել է «Կավկազսկի ուզել» հրատարակությունը:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են հետաձգել ընտրությունների օրը, քանի որ ընդդիմությունից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու Ասլան Բժանիան ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայում: Նրա հարազատները եւ գործընկերները գտնում են, որ Բժանիային կարող էին թունավորել:

Բողոքները շարունակվում են մայիսի 20-ից: Բնակիչներն անժամկետ ակցիա են հայտարարել եւ ներկայիս նախագահ Ռաուլ Խաջիմբային կոչ են արել դուրս գալու ժողովրդի առջեւ, իսկ այնուհետեւ պահանջել են նրա պաշտոնաթողությունը:

«Ամցախարա» կուսակցության քաղաքային բաժանմունքի նախագահ Միզան Զուխբան հայտարարել է, որ երկրում հայտարարվում է անհնազանդության համաքաղաքացիական ակցիա եւ արտակարգ դրություն: Քաղաքային տրանսպորտի աշխատողները միանում են գործադուլին, նաեւ կփակվեն մայրաքաղաք Սուխում տանող կամուրջներն ու ճանապարհները: Աբխազիայի գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորել Է պահպանել օրենքը եւ հայտարարել է, որ պետական իշխանության տապալման ցանկացած կոչ եւ անօրինական ակցիաների անցկացումը կենթարկվեն պատասխանատվության:

Ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիան արդեն նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության է դրել 2014 թվականին, սակայն տանուլ է տվել հանրապետության ներկայիս ղեկավար Ռաուլ Խաջիմբային: Հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019 թվականի հուլիսի 21-ին: