ԿԲ-ն տարվա երկրորդ կեսից կանխատեսում է Ամուլսարի հանքի շահագործում. shantnews.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԿԲ-ն տարվա երկրորդ կեսից կանխատեսում է Ամուլսարի հանքի շահագործում. shantnews.am

2019 թվականին Հայաստանն ունենալու է 4․6-6․1 տոկոս տնտեսական աճ, ինչի մասին հաղորդումն այսօր ներկայացվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորների հարցերին պատասխանելիս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց իրենց որոշ կանխատեսումներ՝ մասնավորապես հանքարդյունաբերության վերաբերյալ։

Կենտրոնական բանկը, ըստ Երիցյանի, չի հաշվարկել Թեղուտի հանքի շահագործման վերականգնումը, ինչը նշանակում է, որ չի կանխատեսում նման բան։ Սակայն, ըստ Երիցյանի, եթե շահագործումը վերսկսվի, ապա դա դրական ազդեցություն կունենա տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Իսկ Ամուլսարի հանքի դեպքում, ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման, հանքի շահագործումը վերսկսվելու է տարվա երկրորդ կեսից, ու տնտեսական աճի ցուցանիշի հաշվարկի հիմքում դրված է նաև այս կանխատեսումը։

shantnews.am