ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ։
«ՈՒԵՖԱ-ն, համագործակցելով «Արսենալ»-ի հետ, աշխատանքներ է տարել, ինչի արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից երաշխիքներ էինք ստացել՝ այդ երկրի տարածքում Մխիթարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ:
Այդ երաշխիքների շնորհիվ՝ մենք կարող էինք ապահովել նրա՝ Բաքու անվտանգ ուղևորությունը:
Ակումբը տեղյակ էր այն ջանքերից, որ գործադրել էին ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունները, բայց որոշեց ֆուտբոլիստին չտանել եզրափակիչ խաղին: Մենք պետք է հարգենք ակումբի և ֆուտբոլիստի անձնական որոշումը»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ։