Լեզվի կոմիտեն`«կրկնվել» բայով կազմված արտահայտությունների մասին
Advertisement 1000 x 90

Լեզվի կոմիտեն`«կրկնվել» բայով կազմված արտահայտությունների մասին

ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է.

«Նման կրկնություն հարկավոր չէ. «Որպեսզի չկրկնվեմ…», «Չկրկնվելու համար…», «Կրկնված կլինեմ, եթե ասեմ…». ԿՐԿՆՎԵԼ բայով կազմված այս և նման արտահայտություններով լի է մեր եթերային խոսքը: Օտար լեզվից պատճենված նման կառույցներն օրեցօր նոր «տարածքներ» են գրավում: Անգամ կարելի է հանդիպել գրավոր խոսքում: Եվ որպեսզի այս սխալն այլևս չկրկնվի, մեկ անգամ և ընդմիշտ հիշեք. ոչ թե՝ «Որպեսզի չկրկնվեմ…», այլ՝ «Որպեսզի ՉԿՐԿՆԵՄ…», ոչ թե՝ «Չկրկնվելու համար…», այլ «ՉԿՐԿՆԵԼՈՒ համար», ոչ թե՝ «Կրկնված կլինեմ, եթե ասեմ…», այլ՝ «Միտքս ԿԿՐԿՆԵՄ, եթե ասեմ…» և այլն: Մի՛ կրկնՎեք, այլ ԿՐԿՆԵ՛Ք»:



Նման նյութեր