ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Մխիթարյանի` Բաքու չմեկնելու լուրը:
Նախօրեին «զինագործների» հերթական մարզման ժամանակ Մխիթարյանն անձամբ է խաղընկերներին հայտնել լուրը, որից հետո ֆուտբոլիստները ծափահարել են:
«Արսենալ»-ն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: