Չարենցի 4 հասցեում կփակցվի ֆիզիկոս Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը
Advertisement 1000 x 90

Չարենցի 4 հասցեում կփակցվի ֆիզիկոս Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի առաջարկով՝ ֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Չարենցի փողոց հ. 4 հասցեում: Երևանի ավագանին արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկեց առաջարկին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ Պետրոս Բեզիրգանյանը շուրջ 300 գիտական աշխատանքների, 30-ից ավելի գյուտերի, 2 մենագրության, ինչպես նաև մի շարք դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է:

Պետրոս Բեզիրգանյանի ղեկավարությամբ Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում ստեղծվել է բյուրեղների կառուցվածքային անկատարելիությունների ռենտգենադիֆրակցիոն տոպոգրաֆիկ պատկերները տեսանելի դարձնող ռենտգենահեռուստատեսային եզակի համակարգ, որի համար հեղինակը ստացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակ:

Պետրոս Բեզիրգանյանին գիտամանկավարժական գործունեության համար շնորհվել է Հայկական ՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:



Նման նյութեր