Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո և Սամվել Ստեփանյանները շուրջ 100 մլն. դրամի ներդրում են կատարել Հայաստանում: Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք ֆինանսավորել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնք տանող 3 կմ ճանապարհի կառուցումը, որը անկախացումից ի վեր չէր վերանորոգվել:
Ճանապարհի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին: Բացմանը կմասնակցեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Սերգո Ստեփանյանը Տյումենի «УК АРСИБ-Агро» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:
Սամվել Ստեփանյանը Տյումենի մարզի «Հայաստան» հայկական մշակութալուսավորչական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է: Նա մշակել է հասարակական կազմակերպության զարգացման հեռանկարային ծրագիրը մինչև 2021թ.: Ծրագրի ռազմավարության շրջանակներում բացվել է Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը, որտեղ սովորում են ավելի քան 200 հայ մանուկներ և երիտասարդներ: 2016թ. մայիսից «ՌՈՍԱՐՄ» ոչ առևտրային կազմակերպության նախագահն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար ու մշակութային կապերի ամրապնդման նպատակով: