Երևանի ավագանին մայիսի 22-ի նիստում դեմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անուններին «Սուրբ» բառի ավելացման առաջարկը:
Թեհիմնա Վարդանյանը նշեց, որ առաջարկվող այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ:
Որոշման նախագիծն առաջացրեց ավագանու մի խումբ անդամների դժգոհությունը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ եթե ինչ-որ նախագիծ է բերվում ավագանու նիստի օրակարգ, բոլորը և՛ պարտավոր են հարգանքով վերաբերվել, և՛ այդպես էլ վերաբերվում են, այլապես իմաստ չունեն ավագանու քննարկումները:
Թեհիմնա Վարդանյանն իր ելույթում կոչ արեց ավագանու անդամներին հարգանքով վերաբերվել միմյանց, քանի որ բոլորն էլ ունեն իրենց տեսակետն ազատ արտահայտելու իրավունք: