Մահացել է լեգենդար վարսահարդար Ալեսը. նա գեղեցկացրել է Կատրին Դենյովին և Ժաքլին Քենեդիին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մահացել է լեգենդար վարսահարդար Ալեսը. նա գեղեցկացրել է Կատրին Դենյովին և Ժաքլին Քենեդիին. armeniasputnik.am

Ֆրանսիայում մահացել է Alès Groupe–ի հիմնադիր, ժամանակակից ամենաանվանի վարսահարդարներից մեկը։

Ֆրանսիայում 89 տարեկանում մահացել է վարսահարդար Պատրիկ Ալեսը, որը հայտնաբերել է վարսահարդարիչով մազերը հարդարելու հնարը։ Այս մասին հայտնում է BFM TV–ն։

Պատրիկ Ալեսը ծնվել է Սանտանդեր իսպանական քաղաքում 1930 թվականին։ Նրա իսկական անունը Խեսուս Գոնսալես է։ Ընտանիքը Ֆրանսիա է փախել քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Պատրիկը կարիերան սկսել է որպես սովորական ցրիչ գեղեցկության սրահներից մեկում։ 1964 թվականին նա հորինել է թաց մազերին վարսահարդարիչով ձև տալը։ Ավելի ուշ նա հիմնել է Alès Groupe կոսմետիկ ընկերությունը։

Վարսահարդարն աշխատել է բազում հայտնիների հետ։ Նա հարդարել է դերասանուհի Կատրին Դենյովի ու ԱՄՆ 35–րդ նախագահի կնոջ` Ժաքլին Քենեդիի մազերը։ Նա նաև բույսերի հիման վրա վարսերի խնամքի միջոցներ է մշակել։

armeniasputnik.am