Իտալիայի Սիենա քաղաքի պրեֆեկտուրայից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։
Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
3-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն է անցնում։
Ավելի վաղ հաղորդվել էր 5 վիրավորի մասին:
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում գտնվել է 60 զբոսաշրջիկ տարբեր երկրներից՝ Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից: