Արտակարգ իրավիճակ Երևանում. ջրի հունի մակարդակի բարձրացման պատճառով Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ. բնակիչների ահազանգին միայն արձագանքել են արտակարգ իրավիճակների նախարարությունից. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ իրավիճակ Երևանում. ջրի հունի մակարդակի բարձրացման պատճառով Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ. բնակիչների ահազանգին միայն արձագանքել են արտակարգ իրավիճակների նախարարությունից. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է և լցվել մի քանի բակեր ու տներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ խումբը, Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի հրահանգիչները։

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ոռոգման առուն վարարել է, ու ջուրը լցվել է 2-րդ փողոցի մի քանի տներ՝ վնասելով նաև բնակիչների այգիներն ու նկուղները։ Մի քաղաքացու 10-ից ավելի հավերն էին սատկել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էս խնդիրը հա էլ էղել ա։ Ամեն անգամ բարձրաձայնել ենք, դիմել ենք Էրեբունու թաղապետարան, ջրային պետական կոմիտեի, սակայն նրանք բավարարվել են միայն՝ ասելով՝ եթե նասոս ունենք, դրեք, թող նասոը ջուրը հեռացնի։ դ մնասոսի տեղը մենք իրանցից լավ գիտենք:

Չգիտենք՝ վերջապես երբ է լուծվելու այս խնդիրը; Մեր ահազանգերին միայն օպերատիվ արձագանքում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Մնացածը, ասես, քար անտարբերություն ցուցաբերեն։ Խնդրում ենք, վերջապես լուծեք էս խնդիրը; Ջուրը մինչև ննջասենյակներ ու հյուրասենյակներ է գալիս ու ոչ մի անգամ փոխհատուցում չենք ստացել։ Ինչ արել ենք, մեր ուժերով ենք արել, բայց էլ տեղ չկա, հետո էլ ասում են, թե նոր իշխանությունները անօգնական չեն թողնում բնակչին։ Հիմա տեսնենք՝ ձեր խոսքերը իրականություն կդառնա՞ն, թե՞ հերթական անգամ կմնանք մենք՝ նույն կոտրած տաշտակի առաջ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն ժամը 10։00-ն է, սակայն Էրեբունու թաղապետարանից ու մյուս պատկան կառույցներից ոչ մի աշխատակից չի եկել։

shamshyan.com