ՊՎԾ պետի պաշտոնակատարը և կուսակրոն հոգևորականը նույն ընտանիքի անդամներ են. նոր հանգամանքներ. factor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՊՎԾ պետի պաշտոնակատարը և կուսակրոն հոգևորականը նույն ընտանիքի անդամներ են. նոր հանգամանքներ. factor.am

Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը  որոշ ժամանակ առաջ հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում: Պատճառը նրա ունեցվածքն էր եւ այն տեղեկությունը, որ նա Կոտայքի թեմի առաջնորդի որդին է, որի քաղաքացիական անունը Էլբեկ Երեմի Քյարամյան է:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ նախ հայտարարեց, որ ինքն իր հսկայական  ունեցվածքի  վերաբերյալ  հաշվետու չէ հանրությանը, ապա մի քանի անգամ  տարբեր հակասական  բացատրություններ ներկայացրեց այն մասին, թե ինչպես է հաջողացրել   28 տարեկանում կուտակել 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար՝ նախ արտերկրում ապրող քեռուն, ապա հարուստ կնոջը վկայակոչելով։ Արգիշտի Քյարամյանի անվան հետ կապված աղմուկի մյուս թեման մամուլի  հրապարակումն էր  Կոտայքի թեմի կուսակրոն  առաջնորդի  եւ պաշտոնյայի կապի մասին։  Կառավարության նիստերից մեկից հետո Factor.am-ը Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Կոտայքի թեմի առաջնորդը նրա  հայրն է: Նա չէր պատասխանել մեր հարցին՝ հղում անելով   անձնական կյանքի գաղտնիությանը։

Իսկ ահա Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը Armdaily.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրականության հետ ոչ մի աղերս չունի այն պնդումը, թե Արգիշտին իր որդին է։ Tert.am-ի փոխանցմամբ էլ՝ Armdaily.am-ի հետ զրույցում Կոտայքի թեմի առաջնորդը նշել է, որ Արգիշտի Քյարամյանը իր հորեղբոր թոռն է: Պետական վերասկողական ծառայությունից Factor.am-ին փոխանցել են Արգիշտի Էլբեկի Քյարամյանի կենսագրական տվյալները, որոնց  համաձայն նա ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:  ԿԸՀ ընտրողների ռեգիստրի համաձայն Հայաստանում ընդամենը մեկ Արգիշտի Էլբեկի Քյարամյան կա, որը ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:  Նույն պաշտոնական աղբյուրի համաձայն՝ Հայաստանում նաեւ մեկ Էլբեկ Երեմի Քյարամյան կա, որը կրկին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից է, ծնված 1964 թվականին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am



Նման նյութեր