Բրազիլիայի բնակչուհին կդառնա երկրում առաջին կինը, որը կամուսնանա ինքն իր հետ: Այդ մասին հայտնել Է Estado de Minas տեղական հրատարակությունը:
Արարողությունը պետք Է կայանա մայիսի 26-ին Բրազիլիայի արեւելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքում եւ հեռարձակվելու Է սոցիալական ցանցերում 38-ամյա նորապսակի Էջերում: «Բազմաթիվ կանայք են երազում են ամուսնանալ՝ հարսանեկան զգեստով զուգված, «սոլոգամ» հարսանիքն այդպիսի հնարավորություն տալիս Է, եւ կինը դրա համար զուգընկերոջ կարիք չունի:
Իր նկատմամբ սերը մարդու ամենաանկեղծ սերն Է»,-հայտարարել Է Ժուսարա Դուտրա Կոտուն: Թեեւ Բրազիլիայում չի կատարվում նման ամուսնությունների պաշտոնական գրանցում, Կոտուն պլանավորում Է, որ մայիսի 26-ին իրեն՝ ճերմակ զգեստով, դեպի մինչեւ խորան կուղեկցի 21-ամյա դուստրը, իսկ արարողությունը կանցկացնի ընկերուհին:
Ինքն իր հետ մատանիների փոխանակման փոխարեն Կոտուն պատրաստվում Է դաջվածք անել թիթեռի թեւերով կնոջ տեսքով, որը պետք Է դառնա անկախության խորհրդանիշը: Կոտուն ընդգծում Է, որ հարսանիքից հետո Էլ կշարունակի ազատորեն շփվել այլ մարդկանց հետ: