Ով «սարքեց» Դավիթ Սանասարյանի գլխին և ինչու տուժեց արևմտամետ թևը. Անուշ Սեդրակյանը մանրամասներ է հայտնում. hayeli.am
Advertisement 1000 x 90

Ով «սարքեց» Դավիթ Սանասարյանի գլխին և ինչու տուժեց արևմտամետ թևը. Անուշ Սեդրակյանը մանրամասներ է հայտնում. hayeli.am

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:/Մաս 1-ին/:

Կարեն Քոչարյան.100 կետի մեջ ինձ համար երևի ամենաանհասկանալին այն է,որ այդտեղ բերված փաստերը անհամաչափ էին,օրինակ եթե ասվում է,որ բյուջեն 62 միլիարդով գերակատարվում է և դրա հետ մեկտեղ խոսվում է մայկա,տրուսիկների մասին,ես կարծում եմ,որ դրանք համաչափ չեն պետության համար զարգացման համար:Մի 1 տարի էր, ինչ-որ բան պետք էր ներկայացնել,ներկայացրեց այդ տեսքով:

Անուշ Սեդրակյան. Նախ սկսեմ արտաքին քաղաքական կետերից ,առաջին հերթին ,որ Սիրիա զորք ուղարկելը նշանավորվեց Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ իբրև հայկական դիվանագիտության նվաճում, դա այն փաստն է,որը շատ խնդրահարույց է և արտաքին հարաբերությունների համար չի կարող դրական ազդեցության ոլորտում գտնվող փաստ լինել,ինչպես ներկայցվում էր,երկորդը ՍՈՒ կործանիչների գնման փաստն էր …

-Այդ երկուսը իրար հետ կապվա՞ծ չեն:

Անուշ Սեդրակյան.Բնականաբար կապված են, վարկով դու գնում ես մի բան,որի և սպասարկումն է թանկ,և դրա հետ էլ ռուսական զենքը արդեն շատ վաղուց համարվում է մետաղի ջարդոն,ինչքան էլ պրոպանգանդան գնա,միևնույնն է,դա այն զենքը չէ,որ մեզ պետք է :Այդ պարագայում ,երբ Ադրբեւջանին վաճառվում է մի սերունդ ավելի նոր և ավելի ադապտացված զենք,դա չէի ուզենա տեսնել փաստերի շարանում:Չէի ուզենա տեսնել նաև գերատեսչությունների կատարողականները:Այսինքն ,այն ինչ պետք է անի ամեն գերատեսչություն և հաշվետու լինի ամեն վայրկյան իր ընտրողին,անհամաչափ է ,երբ դու խոսում ես կոռուպցիայի արմատախիլ անելու տենդենցի մասին և որ այս ճանապարհը պետք է լինի:

-Ուղենիշը ձեզ համար հստակեցվե՞ց:

Անուշ Սեդրակյան.Ասեմ,Հայաստանում ես ցավով պետք է նշեմ,որ հերթական անգամ ոչ իշխանական,ոչ ընդդիմադիր ճամբարում չկա իմ ուզած ուղենիշը:Միգուցե ես ժամանակից հետ եմ ընկնում կամ չափազանց առաջ ,բայց այն ուղենիշը ,որը միտված է քաղաքակրթական ստանդարտների բացարձակ ընդունման և արևմտյան արժեքների որդեգրման համար,ես այդ ուղենիշը չեմ տեսնում,ավելին՝տեսնում եմ ի ցույց դրվող մի միտում,թե ով ինչքան է ռուսամետ: Քոչարյանի ճամբարը պնդում է,որ նրանք սորոսականներ են,այստեղ հակադարձում չի գնում,որովհետև սորոսականը դա լրիվ ուրիշ բան է,քաղաքակարթական ստանդարտները մի ուրիշ,քաղաքկրթական ստանդարտների ջատագով և ներկայացնող ԱՄՆ-ը իր նախագահով հանդերձ պայքարել և պայքարում է Սորոսի դեմ, այնպիս խառը շիլափլավ է եփվել արտաքին քաղաքական վեկտորի մեջ,որ ինձ համար խնդրահարույց է:

-Լինելուվ ընդդիմություն,գոչում էին ՝ ԵԱՏՄ,Ռուսաստան ,այս ամեն ինչից հրաժարվում էին ,սակայն գալիս են իշխանության և այդ ուղենիշն են վերցնում,սա ինչ-որ բանի մասին խոսում է,թե՞ ոչ:

Անուշ Սեդրակյան.Եկեք արդար լինենք,և ասենք,որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ 1 անգամ նույնիսկ որպես կուսակցական ծրագիր չի հնչեցրել ԵԱՏՄ –ից դուրս գալու խնդիրը:Ճիշտ ասած,դա եղել է այն ժամանակ ,երբ ՔՊ-ն ընդդիմադիր էր ,բազմաթիվ հարցերում իրենց միջև եղել է տարակարծություն,դա է ինձ համար ցավալի:

-Թիմը ծայրից ծայր գիտենք,թե ինչ ուղենիշ ուներ:

Անուշ Սեդրակյան. ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղին տանում էր Էդմոն Մարուքյանը:

Կարեն Քոչարյան.Ես, ի տարբերություն իմ կոլեգայի,որին շատ շատ եմ հարգում,բայց ռոմանտիկ չեմ,որովհետև բոլոր հարցրեում կապված, թե զենքի գնաման,թե ուղենիշի ,ես ինքն բազմիցս եմ ասել:

Անուշ Սեդրակյան.Լավ զենքը Հայաստանի համար ռոմանտիզմ է:

Կարեն Քոչարյան.Վաղուց աշխարհը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ:

Անուշ Սեդրակյան.Բա լավ զենքը պրագմատի՞զմ չէ:

Կարեն Քոչարյան.Պրագմատիզմ է,բայց պետք է կարողանաս այդ լավ զենքը գնես,փորձ անում են,այնպես չէ,որ չեն փորձում,կամ նույն ԵԱՏՄ-ն բազմիցս եմ ասել,չեմ կարծում,որ կա մարդ,ով չի հասկանում ,որ Պսկովն ու Օմսկը շատ ավելի հետամնաց են ,քան Վիեննան ու Փարիզը և պարզ է,որ ավելի ճիշտ է,բայց արդյոք քեզ անյտեղ սպասում են,ընդունում են:

Անուշ Սեդրակյան.Եթե նայենք ԱՄՆ դեսպանի հարցազրույցը,որը տպվեց տարբեր թերթերում ,սպասում են:Բացահայտ մեսիջ են ուղարկում,որ Հայաստանը կիսում է Եվրոպական արժեքները և ԱՄՆ դեսպանը դա ընդոնեց:

-Բոլթոնն էլ էր կիսում,բայց իր այցից հետո հայտարարեցին ,որ Իրանի սահմանի հարցը կարող ենք քննարկել:

Անուշ Սեդրակյան.Բոլթոնից հետո մեր իշխանությունները հայտարարեցին,որ Հայաստանը մտադիր չէ մտնել ՆԱՏՕ,դա ինձ համար շատ խնդրահարույց է,որովհետև ոչ ոք Հայաստանին ՆԱՏՕ չէր հրավիրում և որևէ մեկը չէր սպասում Հայաստանից նման հայտարարություն:Դա հատուկ արվեց:

-Իրանի հետ կապված հայտարարությունները արդյո՞ք ԱՄՆ-ի համար չէին:

Անուշ Սեդրակյան.Դժվար:

Կարեն Քոչարյան.Այնուամենայնիվ պրագմատիկ ասելով պետք է հասկանալ նաև աշխարհում ընթացող պրոցեսները և հաշվի չառնել նույն այսօրվա Միացյալ նահանգների գլոբար քաղաքականությունը կապված Իրանի հետ : Այլ խնդիր է,որ մերնոն չեն փորձում բացատրել,որ օրինակ մենք չենք կարող լինել այն ծրագրի մեջ,որտեղ կա հակաիրան է,մենք պետք է փորձենք բացատրել,որ չենք կարող լինել:

-Բացատրում են և շարունակում են տանել այն գիծը ,ինչ որ տարել են նախկին իշխանությունները:

Անուշ Սեդրակյան.Բացատրելու տարբեր ձևեր,և կան դիվանագիտական տարբեր հնարքներ: Հայաստանում այդ բացատրելու ամբողջ գործընթացն ընթանում է կամ յոթ դռների ետևում,կամ նույնիսկ չի ընթանում:Ամբողջ պրոպագանդիստական ալիքը,որ պետք է ուղղված լիներ շատ հարցերի լուծմանը,այժմ չկա :Երբ մենք Եվրամիության կամ ԱՄՆ-ի հետ գնում ենք ինտեգրացիոն ճանապարհով,մենք դա անում ենք ոչ թե տեղական ուժերի հաշվին,այլ ուղղակի միայն դրսի հարաբերական ջանքերի շնորհիվ:Իրանի ծրագիրը մեր գերխնդիրն է, որ ՌԴ-ն այստեղ տանկեր չմտցնի,մենք այդ վտանգի տակ ենք,որ Իրանի հանդեպ Ամերիկան մի քիչ հանդուրժող լինի,կարծում եմ այդպես էլ կլինի:

Կարեն Քոչարյան.Չեմ կարծում,որ Իրանի հարցով Ռուսատանն է մեղավոր,որովհետև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները այնքան լուրջ են,հատկապես Թրամփի ադմինիստրացիայի օրոք ավելի սրված, ժամանակին մեղադրում էին կոմպլիմենտալիզմի մեջ:Ստացվել է այնպես, որ նոր իշխանության արտաքին վեկտորով հավասարապես հեռացված են բոլորը,որովհետև սկզբից հայտարարվեց,որ Իրանի հետ սահմանը անգամ կարող է փակվել, հետո Իրանի գնալուց հետո այդ խոսակցությունները վերացան:ԱՄՆ հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ինձանից շատ ոչ ոք չի քննադատել ,ինչի՞ համար եղբայր:

-Իրականում չկա՞ր չէ այդպիսի բան:

Կարեն Քոչարյան.Ես չեմ գտնում,որ դա երկրի առաջին դեմքի գլուխ գովելու բան է:

Անուշ Սեդրակյան.Այն էլ ռուսական թոք շոուի ժամանակ:

Կարեն Քոչարյան.Դա բոլորն են նայում, այնպես չի,որ Հայաստանում ասացին, ու ոչ ոք չլսեց,չտեսավ:

Անուշ Սեդրակյան.Ներքին հակամարտության մասին եմ ասում,դու փաստորեն գնում ես մի կողմի մոտ ,հայտարարություն ես անում մյուսի դեմ:

Կարեն Քոչարյան.Փոխանակ դու դառնաս բոլորի շահերի կիզակետ,դու բոլորին հեռացրել ես քեզանից:Սա մեր արտաքին քաղաքակնության ամենամեծ պրոբլեմն է:Ռուսաստանի հետ էլ լավ չի:

Անուշ Սեդրակյան.Ցանկություն կա լինել Ռուսաստանի հետ ավելի մտերիմ …

-Ավելին, քան նախկին իշխանություննե՞րը :

Անուշ Սեդրակյան. Ռուսաստանի հետ ցանկություն կա լինել մտերիմ,բայց չկա հնարավորություն լինել այնպես ,ինչպես նախորդ իշխանությունները:

Կարեն Քոչարյան.Ես չէի ասի,որ Սերժ Սարգսյանի իշխանությունը այդքան մտերիմ էր,եթե հաշի ենք առնում և ես հիմա կարդում եմ Մոդեստ Կոլերովի …

Անուշ Սեդրակյան.Կոլերովը ինձ համար հիմք չէ:

Կարեն Քոչարյան.Հիմքը չի ,բայց Կրեմլի անալիտիկն է,Ռուսաստանում, ինչպես և շատ այլ գերտերություններում կան տարբեր էլիտաներ և նրանք ունեն տարբեր տեսակետներ,դիրքորոշումներ, այո ,բայց դա այդ էլիտաներից մեկի դիրքորոշումն է:

Անուշ Սեդրակյան.Մոդեստ Կոլերովի հայտարարությունների հիման վրա պետք է հասկանանք,որ Սերժ Սարգսյանին Ռուսաստանը չէր ուզում տեսնել իբրև պոտենցիալ խուսանավող գործիչ ,որը 2 ճամբարների մեջ ինչ-որ ձևով մանյովրում էր:

-Մի քանի ամիս իշխանության լինելով հայտարարեցին ,որ կոռուպցիոն բոլոր ռիսկերը հաղթահարված են,բայց տեսանք բացահայտումներ,եղան նաև ձերբակալություններ:

Կարեն Քոչարյան.Առիթ ունեցել եմ ասելու,որ դա իշխանության մեջ տարբեր թևերի պայքարն էր,որը առավել ցայտուն դարձավ Դավիթ Սանասարյանի գործում:

Անուշ Սեդրակյան.Հետաքրքիր էր,որ տուժեց բացարձակ արևմտամետ թևը:

Կարեն Քոչարյան.Ինչքան էլ Նիկոլ Փաշինայնն ասի,որ ես թևերը կկտրեմ,թևերը պետք չէ կտրել,եթե դրանք առողջ ֆրանկցիոնիզմ են,և ոչ ոք դեռ չի կարողացաել այդ թևերը կտրել:Եթե խոսենք կոռուպցիայից,ու որ Նիկոլ Փաշինյանն ասում է արմատախիլ եմ արել,կոռուպցիան ինքն իրենով գլոբալ առումով կբաժանեմ երկու մասի.եթե խոսքը այն կոռուպցիայի մասին է,որն ունի ուղղահայաց դիրք,այստեղ Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսանոց ճիշտ է ասում ՝վերևից ներքև կոռուպցիան վերացել է իսպառ…

-Հայտնի է,որ ցանկացած հեղափոխությունից հետո ինչ-որ մի ժամանակաշրջան բոլոր երկրներում կոռուպցիոն ռիսկերը նվազում են,իշխանությունը նոր է ձևավորորվում,պատասխանատվությունը մեծ է: 2-3 տարի իշխանություն լինելուց հետո կարելի է դատել:

Կարեն Քոչարյան.Փաստ է,որ այդ կոռուպցիան Հայստանում չկա,բայց կա երկրորդ ՝հորիզոնական ձևը,օրինակ,դա վերաբերվում է գնումներին,տենդեներին, այստեղ խնդիրը անձերը չեն,որպեսզի այդ կոռուպցիան վերանա,պետք էվերանա այն օրենսդրական բազան ,որը դրված է դրա մեջ: Կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, և ծիծաղեց,որ ոնց կարող է լինել այդես լինել:

-Ասում են ՝մենք գնում ենք համակարգային փոփոխությունների , դա չի նշանակում,որ ինչ փաթեթ տվել են,դու այդ փաթեթով պետք է աշխատես:

Կարեն Քոչարյան.Դրա համար պետք են օրենսդրական փոփոխություներ :

-Տիկին Սեդրակյան,դուք որ ասում եք ՝տուժեց արևմտամետ թևը,արդյո՞ք դա չի նշանակում,որ «սարքեցին » Դավիթ Սանասարյանի գլխին:

Անուշ Սեդրակյան. Դավիթ Սանասարյանը իմ ընկերն է,ես նրան անձնուրաց պաշտպանում եմ:Հետաքրքիր տրամաբանություն է,որ բազմաթիվ սկանդալային փաստեր ջրի երես դուրս եկան,հետո իջան,Դավիթ Սանասարյանի տեղակալի փողերի հարցը,որ քեռին էր տվել,հետո դա վերածվեց աներոջ…

-Մինչև պաշտոնին գալն է:

Անուշ Սեդրակյան.Եթե մի տեղ փողային ստանդարտ է,եթե սկսում ես քննություն,որտեղից են այս մարդու փողերը,դու կրկնակի,երկակի ստանդարտ չպետք կիրառես,դու պետք է նաև յուրայինիդ քննես,եթե պետք լինի այդ յուրայինին ենթարկես պատասխանատվության կամ գոնե գործի չդնես:Հետո ուրիշ բաներ.պատգամավոր Հայկ Սարգսյանի մեքենան,փողերը:Այդ նվերի պրակտիկան շատ լավ գիտենք,Վանո Սիրադեղյանին, երբ այն ժամանակ ասացին ՝երկրի այս ծանր վիճակում նման տուն ես սարքել,ասաց՝ընկերներս են հավաքվել ,նվիրել:Ինձ հետաքրքիր է,ոնց է լինում,որ պաշտոնի մոտ գտնվող,պաշտոնավոր ծնողներ ունեցող մարդկանց նման նվերներ են տալիս:

-Բա հո ձեզ չէին նվիրելո՞ւ:

Կարեն Քոչարյան.Երբ նայում ես Վանո Սիրադեղյանի տունն ու այսօրվա դղյակները…

Անուշ Սեդրակյան.Այն ժամանակ դա նկատվող էր,ահա դա է ծիծաղելի,երբ որ դու մեկի հանդեպ նույն մոտեցումը և քննությունը չես իրականացնում:

Հարցազրույցը՝ Նաիրա Բաղդասարյանի

hayeli.am



Նման նյութեր