ԱՄՆ-ի Յուտայի նահանգի բնակիչը մահացել Է Էվերեստ բարձրանալուց անմիջապես հետո՝ կատարելով յոթ մայրցամաքների լեռնագագաթները նվաճելու երազանքը: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա ընտանիքը:
Իր վերջին լեռնագագաթը նվաճած 55-ամյա Ջոն Քեշը թողել էր աշխատանքը, որպեսզի միանա «Յոթ լեռնագագաթների ակումբին», որը միավորում է նրանց, ովքեր երազում են նվաճել ամենաբարձր կետերն աշխարհի բոլոր մայր ցամաքներում:
Նախորդ անգամ բարձրանալիս Քեշը մի քանի մատ Էր կորցրել ցրտահարության պատճառով, բայց տրամադրված Էր մինչեւ վերջ իրականացնելու իր երազանքը: «Նա մեզ սովորեցրել Է, որ անհնարին ոչինչ չկա»,- հայտարարել Է Քեշի դուստրը՝ հավելելով, որ Էվերեստն իր հոր համար եզրափակիչ կետն Էր դեպի երազանքը տանող ճանապարհին: Տղամարդու մահվան պատճառն առայժմ հայտնի չԷ, սակայն նրա ընտանիքը կարծում Է, որ Քեշը սրտի նոպա Է ունեցել Էվերեստից իջնելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: