Ոստիկանությունը ձերբակալել Է Լիոնում պայթյունի իրականացման կասկածյալին
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը ձերբակալել Է Լիոնում պայթյունի իրականացման կասկածյալին

Ֆրանսիացի ոստիկանները ձերբակալել են մայիսի 24-ին Լիոնի կենտրոնի Վիկտոր Հյուգոյի հետիոտն փողոցում պայթյունի իրականացման մեջ կասկածվողին: Մայիսի 27-ին այս մասին հայտնել Է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը: «Ականապատված պայուսակ Լիոնում. ձերբակալվել Է մեկ կասկածյալ»,- գրել Է նա իր Twitter-ում:

Կաստաները շնորհակալություն Է հայտնել Լիոնի ոստիկանությանը եւ Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանմանը օպերատիվ համատեղ գործողությունների համար: Ինչպես ճշտում Է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փարիզի ոստիկանության մի աղբյուր, կասկածյալին ձերբակալել են Լիոնում, նա 24 տարեկան Է: Մայիսի 24-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել Է 13 մարդ: ՌԻԱ Նովոստին նշում Է, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները պայթյունի հետաքննության շրջանակում ձերբակալել են եւս մեկ մարդու: «Ձերբակալվել Է երկրորդ մարդը»,- հայտնել Է Լիոնի քաղաքագլուխ Ժերար Կոլլոնը, որն ավելի վաղ զբաղեցրել Է երկրի ՆԳ նախարարի պաշտոնը: Նա այլ մանրամասնություններ չի հայտնել ձերբակալման եւ պատահարում այդ մարդու ունեցած դերի վերաբերյալ:



Նման նյութեր