Տայվանցի դերասանուհին 30 տարվա ընթացքում ոչ մի օրով չի ծերացել, թեեւ նա արդեն 50-ն անց Է
Advertisement 1000 x 90

Տայվանցի դերասանուհին 30 տարվա ընթացքում ոչ մի օրով չի ծերացել, թեեւ նա արդեն 50-ն անց Է

Ստեֆանի Սյաոն իր դերասանական կարիերան սկսել է հեռուստատեսությունում 1989 թվականին: 30 տարի անց նա համարվում է Ասիայի ամենահաջողակ դերասանուհիներից մեկը, բայց փառքի հասնելու երկար ճանապարհը ոչ մի կերպ չի ազդել նրա արտաքնի վրա: Տայվանցի դերասանուհին Համացանցի օգտատերերին ցնցել է իր ծաղկուն արտաքնով և բարետես կազմվածքով:

Նրա նոր լուսանկարները վիրուսային են դարձել այն բանից հետո, երբ Ցանցում արձանագրեցին, որ Ստեֆանիի դեմքը հեռուստաէկրաններին երևում է արդեն 30 տարի, բայց նա այնպիսի տեսք ունի, ասես հենց նոր է 20 տարին բոլորել, հայտնում է Daily Mail-ը: Ստեֆանին ծնվել է Սինբեյ քաղաքում 1968 թվականին. նա երգչուհի Վալերիայի և հոլիվուդյան դերասանուհի Ջիլիան Անդերսոնի՝ «Գաղտնի նյութեր» սերիալի աստղի հասակակիցն է: Նրանք բոլորն արդեն տոնել են իրենց 50-ամյա հոբելյանը: Բայց միայն տայվանցի աստղին են շարունակում որպես ուսանողուհու ընկալել:

1989 թվականին նկարահանվելով ռոմանտիկական դրամայում, նա շուտով հռչակվեց ամբողջ Ասիայում: Ստեֆանին մեկ անգամ չէ, որ ճանաչվել է Տայվանի ամենագեղեցիկ կինը: Բացի այդ, նա չինական Weibo ցոցցանցի իսկական աստղ է: Այնտեղ Ստեֆանին 344 հազարից ավելի բաժանորդ ունի, որոնց նա պատմում է իր առօրյա կյանքի մասին և պարբերաբար ներկայացնում մարզասրահում արված լուսանկարները: Աստղը պնդում է, որ ինքը երիտասարդ աղջկա սիրտ ունի. և այդ ամենը՝ յոգայի շնորհիվ, որով նա զբաղվում է արդեն տասը տարի: Բացի այդ, դերասանուհին սիրում է լողը, իրեն շրջապատում է սենյակային բույսերով և ընտանի կենդանիներով: Իր հավերժ երիտասարդության գլխավոր գաղտնիքը Ստեֆանին համարում է բուսակերությունը:



Նման նյութեր