Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ինչ ասեմ. Աննա Հակոբյանը Փաշինյանին պաշտոնական այցերին ուղեկցելու մասին. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ինչ ասեմ. Աննա Հակոբյանը Փաշինյանին պաշտոնական այցերին ուղեկցելու մասին. pastinfo.am

ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանն այսօր հայտարարել է, որ սիրում է իր ամուսնուն, ուստիեւ նրան ուղեկցում է՝ պաշտոնական այցերի ժամանակ։ Նշենք, որ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նկատել է, որ նախկինում պաշտոնյաների կանայք այսքան հաճախ չէին ուղեկցում իրենց ամուսիններին պաշտոնական այցերի ժամանակ, որքան Աննա Հակոբյանը:

«Չգիտեմ՝ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, ունեին այդ հնարավորությունը, երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, նստել այդ ինքնաթիռ գնալ, իր կողքը լինել: Ես ինչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ինչ ասեմ», – ասաց Հակոբյանը:

Նա կարծում է, որ նախկինում որևէ ղեկավարի կին այնքան ակտիվ գործունեություն չի ծավալել, որքան ինքը, հետևաբար դա է պատճառը, որ ինքը շատ է այցերով լինում այլ քաղաքներում: Ինչ վերաբերում է այցերի ժամանակ պետական միջոցներից գումարներ վատնելուն՝ Հակոբյանը նշեց, թե օրինակ ԱՄՆ այցի համար ծախսվել էր 10 մլն դրամ, մինչդեռ դրա արդյունքում 755 մլն դրամ էր բերվել Հայաստան:

«Ես չեմ կարող ուղղակի ինչ-որ տեղ գնալ: Ես ունեմ ընտանիք, ունեմ ամուսին, որի կողքը պետք է լինեմ Հայաստանում: Ես ունեմ երեխաներ, փոքրիկ, որին ամեն անգամ թողնել ու ինչ-որ տեղ գնալը մեծ սթրես է և՛ իր, և՛ ինձ համար: Եթե իմ գնացած տեղը չունենա որևէ կարևորություն ու հետադարձ օգուտ Հայաստանի համար, երբևէ ոչ մի ռեսուրս ոչ թե պետության, այլ իմ ընտանիքի ժամանակից չեմ ծախսի», – ասաց Հակոբյանը եւ նշեց, թե սիրով կվերադառնա «Հայկական ժամանակում» իր նախկին աշխատանքին, երբ զգա, որ իր գործունեության կարիքը չկա կամ էլ մարդիկ դեմ լինեն դրան:

pastinfo.am



Նման նյութեր