Հասկացել եմ, որ մարդիկ մոռանում են ասածներդ, մարդիկ մոռանում են արածներդ, բայց մարդիկ երբեք չեն մոռանում՝ ինչպես ես ստիպել իրենց զգալ: ~ Մայա Էնջելոու
Հիշիր՝ կարևոր չէ, թե քո կարծիքով որքան լավն ես դու, երբեք այնքան լավը չես, որ կարողանաս վերևից նայել մարդկանց: Երբեք: ~ Փոլ Ուոքեր
Ես հասկացել եմ, որ խիզախությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ վախը հաղթահարելը: Համարձակ է այն մարդը, որը ոչ թե վախ չի զգում, այլ որը հաղթահարում է այն: ~ Նելսոն Մանդելա
Մեր կյանքը սկսում է ավարտվել այն օրը, երբ սկսում ենք լռել այն ամենի մասին, ինչը կարևոր է: ~ Մարտին Լյութեր Քինգ
Եթե ներքին ձայնդ ասում է, որ «չես կարող նկարել», ապա խնդրեմ՝ նկարիր և այդ ձայնը կլռի: ~ Վինսենթ Վան Գոգ
Բոլորը մտածում են աշխարհը փոխելու մասին, բայց ոչ ոք չի մտածում փոխվելու մասին: ~ Լև Տոլստոյ
Ձգտի՛ր լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր: ~ Ալբերտ Էյնշտեյն
Դեմքդ միշտ արևի ճառագայթների ուղղությամբ պարզիր և ստվերները կընկնեն քո ետևում: ~ Ուոլթ Ուիթմեն
Կյանքդ կարճ է, ուրեմն մի վատնիր այն ուրիշի կյանքով ապրելու վրա: ~ Սթիվ Ջոբս
Որքան էլ դժվար լինի կյանքը, միևնույն է՝ կգտնվի մի բան, որը կարող ես անել ու հաջողել: ~ Սթիվեն Քինգ
Քեզ համար երկու կարևոր օրերն են ծննդյանդ օրն ու օրը, երբ հասկանաս, թե ինչու ես ծնվել: ~ Մարկ Տվեն
Երջանկությունը պատրաստի բան չէ, այն ստեղծվում է քո գործողություններից: ~ Դալայ Լամա
Երբ երջանկության մի դուռ փակվում է, բացվում է մյուսը, սակայն հաճախ մենք այնքան երկար ենք նայում այդ փակված դռանը, որ չենք նկատում այն երկրորդ դուռը, որ բացվել է մեզ համար: ~ Հելեն Քելլեր
Եթե նայես կյանքում ունեցածիդ, ապա կունենաս ավելին, իսկ եթե նայես այն ամենին, ինչ չունես կյանքում, ապա երբեք բավական բան չես ունենա: ~ Օփրա Ուինֆրի
Միայն նրանք, ովքեր կարող են ռիսկի դիմել ու գնալ մինչև վերջ, կարող են պարզել, թե որքան հեռուն կարող է մարդ գնալ: ~ Թոմաս Սթերնս Էլիոթ
Սեփական երազանքներդ կառուցիր, թե չէ ինչ-որ մեկը քեզ կվարձի իր երազանքները կառուցելու համար: ~ Ֆարահ Գրեյ
Ամենալավ վրեժխնդրությունն ահռելի հաջողության հասնելն է: ~ Ֆրենկ Սինատրա
Մեր որոշումներն են ցույց տալիս, թե ով ենք մենք իրականում, այլ ոչ թե մեր կարողությունները: ~ Ջոան Ռոուլինգ
Հավատա, որ կարող ես ու գործի կեսն արված կլինի: ~ Թեոդոր Ռուզվելտ
Մեր բոլոր երազանքները կարող են իրականանալ, եթե խիզախություն ունենանք դրանք զարգացնելու: ~ Ուոլթ Դիսնեյ: