«Ֆիթչ»-ը Երևանի ռեյթինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ
Advertisement 1000 x 90

«Ֆիթչ»-ը Երևանի ռեյթինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ

«Ֆիթչ» միջազգային վարկանիշային ընկերությունը Երևան քաղաքի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթային ռեյթինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ, իսկ արտարժույթով կարճաժամկետը` B:

«Ֆիթչ»-ը նշում է, որ Հայաստանի խոշորագույն քաղաքը համարվող Երևանը երկրի ամենամեծ շուկան է՝ ծառայությունների զարգացած սեկտորով ու ամենաշատ բնակչությամբ:

«Երևանի բարեկեցության ցուցանիշները միջազգային համատեքստում դեռևս համեմատաբար ցածր են, ինչը ազդում է քաղաքի ընդհանուր ֆինանսական պրոֆիլի վրա: Քաղաքը պահպանում է պարտք չունեցողի կարգավիճակ, թեպետ հնարավորություն ունի ներգրավելու փոխառություններ ներքին կապիտալի շուկայում՝ հաշվի առնելով որոշակի սահմանափակումները»,- ասվում է «Ֆիթչ»-ի զեկույցում:



Նման նյութեր