Լատվիայի Սեյմը (խորհրդարան) մայիսի 29-ին առաջին փորձից ընտրել է հանրապետության նոր նախագահ. երկրի ղեկավար է դարձել Եվրոպական միության դատարանի դատավոր Էգիլս Լևիտսը:
Նրա թեկնածությունը բաց քվեարկության ընթացքում պաշտպանել է 61 պատգամավոր:
Ընդամենը պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էր երեք թեկնածու՝ Էգիլս Լևիտսը, մարդու իրավունքների պաշտպան Յուրիս Յանսոնը և խորհրդարանական Դիձիս Շմիտսը: Նախագահի պաշտոնում ընտրվելու համար նրանցից մեկին հարկավոր էր ապահովել հարյուր խորհրդարանականներից առնվազն 51-ի աջակցությունը: