Լոնդոնի «Արսենալի» եւ «Չելսիի» ֆանատները բախվել են Բաքվում, հաղորդում է բրիտանական Mirror-ը։ Վիճաբանությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող գարեջրատներից մեկում։ Երկու երկրպագու գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Եվրոպայի լիգայի եզրափակիչն անգլիական երկու թիմերի մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում։