Bioռիթմի տաղավարում Արման Խարազյանը հյուրընկալել է Ավագյանի անվան բժշկական կենտրոնի, աչքի էքսիմեր լազերային կենտրոնի բաժանմունքի վարիչ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի միկրովիրաբույժ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանին:
Մասնագետը մանրամասն կխոսի աչքերի էքսիմեր լազերային վիրահատության մեթոդի, ցուցումների, հակացուցումների և կերատոկոնուս հիվանդության բուժման մասին: