«Հերթական ուտող ուրացողին Ադրբեջանը հանեց «սև ցուցակից»». Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Հերթական ուտող ուրացողին Ադրբեջանը հանեց «սև ցուցակից»». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ԱԳՆ-ն Լեհաստանի քաղաքացու անունը հանել է «սև ցուցակից»: Լեհաստանի քաղաքացի Պետեր Լեոնիակը դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, խնդրելով իր անունը հանել՝ «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներ ապօրինի այցելած օտարերկրյա քաղաքացիների ցուցակից»:

Պիտեր Լեոնիակը իր դիմումում նշել է, որ նա չի տեղեկացվել այցի հետևանքների մասին: Նա նշել է նաև, որ ապագայում ձեռնպահ կմնա «օկուպացված» տարածքներ նման ապօրինի այցերից:

Մենք դեռ այդպես էլ չենք գիտակցում, որ ամեն օտարերկրացու այց չի , որ կարող է մեզ հետաքրքրել ու Արցախ այցելություն կազմակերպելուց առաջ մանրամասն պետք է տեղեկացնել այցելուին, թեկուզ այդ թվում նաև համաձայնագիր ստորագրեն, որ իրենց տեղյակ են հետագա գործընթացից:

Արցախ այցելելուց հետո հիմանական արդարացումը լինում է այն, որ իրենց չեն զգուշացրել, որ կարող են հայտնվել ադրբեջանական «սև ցուցակում»: Դրա համար մենք ձեռքներիս տակ թուղթ պետք է ունենանք, որը կփաստի, որ նրանք մանրամասն տեղեկացել են ամեն ինչի մասին:

Թե չէ բերում պահում ենք, թռնում վրեքս գրում են»:



Նման նյութեր