Հայաստանից ուղարկված թարմ չիլի պղպեղի խմբաքանակը վարակված է եղել արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպսով։ Այս մասին հայտնում է «Վեստի Պոդմոսկովյա» պարբերականը։
Տհաճ բացահայտումն արել է Ռոսսելխոզնադզորի Մոսկվայի, Մոսկվայի մարզի ու Տուլայի մարզի վարչությունը «Մոսկվա Կարգո» ԲԲԸ ֆիտոսանիտարական հսկիչ անցակետում։
Լաբորատոր փորձաքննությունը հաստատել է կարանտինային կենսունակ օբյեկտի առկայությունը։
Արևմտյան ծաղկային տրիպսը շատ վտանգավոր է ու ապրում է բույսերի ավելի քան 250 տեսակում։ Այն ավելի քան 300 տեսակի բույս է վնասում։ «Նախընտրում» է քրիզանթեմները, վարդերը, գերբերաները, մոխրածաղիկները, վարունգները։
Արևմտյան ծաղկային տրիպսի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը կարանտինն ու ֆիտոսանիտարական միջոցառումներն են (վնասված բույսերի հեռացում, բնահողի ստերջացում, գործիքների վնասազերծում, մոլախոտերի վերացում) ու ինսեկտիցիդների կիրառումը։