Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Ղազախստանից եւ Ռուսաստանից արգելվել են դրամական փոխանցումները Հայաստան։
Մասնավորապես, Ռուսաստանից թույլ են տալիս գումար փոխանցել առավելագույնը 50 հազար ռուբլի, ո՛չ ավելի, իսկ Ղազախստանից՝ ոչ մի լումա։ Ղազախստանի Պավլոդար քաղաքում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, որը բավականին խոշոր գործարար է, մեզ տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ փորձում է գումար փոխանցել Հայաստան, չի կարողանում, քանի որ բանկերից ասում են՝ Հայաստան դրամական փոխանցումներն արգելված են, Ադրբեջան ու Վրաստան՝ որքան կուզեք, իսկ Հայաստան չի թույլատրվում։ Ասաց, որ ամեն ամիս խոշոր գումար է փոխանցում Հայաստան՝ որպես իր ընկերությունում աշխատող հայ աշխատակիցների աշխատավարձ, որը հասնում է նրանց ընտանիքներին։
Բայց այս անգամ նրան թույլ չեն տվել կատարել փոխանցումը։
Ընդամենը մեկ բանկ է գտել, որը համաձայնել է, այն էլ՝ առավելագույնը 1000 դոլարի չափով, բայց հաջորդ օրը այդ 1000 դոլարն էլ է արգելվել։ Արդյոք Ղազախստանի բոլոր քաղաքներո՞ւմ է գործում այս արգելքը, դժվար է ասել, բայց կոնկրետ Պավլոդարում արդեն մի քանի օր այս վիճակն է։ Նմանատիպ պատկեր է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում։ Մասնավորապես, ՌԴ Օմսկ քաղաքում բնակվող հայ գործարարներից մեկն էլ մեզ պատմեց, որ ինքն էլ է կանգնել ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումներ կատարելու խնդրի առաջ։
Ամբողջությամբ՝ hraparak.am