Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է բռնագրավել պատգամավորների, դատավորների, դատախազների եւ պաշտոնատար այլ անձանց ունեցվածքը:
Գողերն ու հանցագործները Պորոշենկո-Յանուկովիչի օրերից աշխատող ոչ մի կապ չունեն իշխանության հետ, քանի որ նրանց գույքը այսպես թե այնպես առգրավվելու է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Գերագույն Ռադային է ներկայացրել ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման եւ ապօրինի հարստացման քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը:
Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
Օրենքի նախագիծը մշակվել է ազգային եւ օտարերկրյա փորձագետների հետ համատեղ : Այն իրենից ներկայացնում է պաշտոնյաների ապօրինի ակտիվների բռնագրավման նոր մեխանիզմ` առանց նրանց դատապարտման, դատական որոշման հիման վրա եւ պաշտոնյաների համար ապօրինի հարստացման համար պատժամիջոցներով նրանց ունեցվածքի՝ պետությանը վերադարձմամբ:
Սա քրեական օրենսգրքի հոդվածն է, որը 2019 թ. փետրվարին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հայտարարեց հակասահմանադրական :
Ճիշտ է, այսպիսով չի սահմանվում ազատազրկում, սակայն, այուամենայնիվ, ավելի քան 900,000 ուկրաինական գրիվնիից ավելի չհիմնավորված ակտիվների հայտնաբերման դեպքում պատասխանատվությունից չի կարողանա խուսափել անգամ այն պաշտոնյան, որն այժմ չի աշխատում, բայց նախկինում անօրինականորեն հարստացել է:
Այդ բոլոր միջոցները գանձվելու են եւ օրինական կարգով ուղղվեն պետական բյուջե: