Թրամփն Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպման ժամանակ կրկին խախտել է թագավորական արարողակարգը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թրամփն Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպման ժամանակ կրկին խախտել է թագավորական արարողակարգը

Պետական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպման ժամանակ, ինչպես և նախորդ տարվա հանդիպման ընթացքում, խախտել է արարողակարգը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում բարձրաստիճան հյուրերի պատվին մատուցված պետական ընթրիքի ժամանակ: Երբ Թրամփը հոտնկայս խմել է 93-ամյա միապետի կենացը, թագուհին ի նշան հարգանքի ոտքի է կանգնել: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահն իրեն թույլ է տվել ձեռքը թագուհու մեջքին դնել:

Պարբերականը նկատում է, որ թագուհուն դիպչելը, այն էլ՝ այս ձևով, արարողակարգի խախտում է  համարվում:

Հայտնի է, որ Թրամփն իր կենացի ընթացքում Էլիզաբեթ 2-րդին «հրաշալի կին» է անվանել՝ ընդգծելով, որ  «նա Երկրորդ աշխարհամարտից առ այսօր անգին ավանդույթների կայուն խորհրդանիշ է հանդիսանում»:

Տեսանյութը՝ այստեղ

life.tert.am



Նման նյութեր