Հիթրոուում 3D-սքաներներ կտեղակայեն ձեռնածանրոցի զննության գոտում. Sky
Advertisement 1000 x 90

Հիթրոուում 3D-սքաներներ կտեղակայեն ձեռնածանրոցի զննության գոտում. Sky

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը կտեղակայի 3D-սքաներներ, ինչն ուղևորներին թույլ կտա զննության ժամանակ ձեռնածանրոցից չհանել հեղուկով անոթները և էլեկտրոնային տեխնիկան: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

50 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 63 միլիոն դոլար) արժողությամբ նոր տեխնիկան շահագործման կհանձնվի մինչև 2022 թվականը: Ուղեբեռն սքանավորելիս ստացված եռաչափ պատկերի միջոցով օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները կկարողանան հստակ պատկերացում ստանալ պայուսակների և ճամպրուկների պարունակության մասին:

«Այս ժամանակակից սարքավորանքը նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ոչ միայն կապահովի օդանավակայանի անվտանգությունը, այլև մեր ապագա ուղևորներին թույլ կտա կենտրոնանալ իրնեց ուղևորությունների վրա և ավելի քիչ ժամանակ կորցնել հսկիչ զննության նախապատրաստման համար»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչ Քրիս Գարթոնը:

Ներկայում ուղևորները Հիթրոուում ձեռնածանրոցը զննելիս պետք է իրենց ուղեբեռից հանեն և առանձին տոպրակի մեջ դնեն այն բոլոր առարկաները, որոնք կարող են հեղուկ պարունակել՝ անկախ դրանց ծավալից, ինչպես նաև առանձին սքաների ժապավենին դնեն այնպիսի էլեկտրոնային տեխնիկան, ինչպիսք են նոութբուքերը և լուսանկարչական ապարատները:

Հիթրոուն աշխարհի ամենալիաբեռնված օդանավակայաններից մեկն Է: 2018 թվականին այն սպասարկել է 80 միլիոն ուղևորների (օրական 219 հազար մարդուց ավելի):