«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմ

2015թ. հունիսի 23-ի վաղ առավոտյան, 05:30-ի սահմաններում Հայաստանի ոստիկանությունը, օգտագործելով հատուկ միջոցներ, բացեց Երևանի Բաղրամյան պողոտան, որտեղ հունիսի 22-ից նստացույց էին անցկացնում «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարած բողոքի ակցիային միացած մարդիկ:

Այս ֆիլմը փորձ է՝ ներկայացնել հունիսի 23-ի իրադարձությունները ականատեսների աչքերով և ամբողջականացնելու հայաստանյան իրավապաշտպանների գնահատականը այդ իրադարձությունների վերաբերյալ:

Ֆիլմը հիմնված է հարցազրույցների վրա: Այն հայերեն է, ունի անգլերեն և ռուսերեն թարգմանություն: Ֆիլմը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբ հ/կ կողմից Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ:



Նման նյութեր