Խաչատուր Մարոզյանի հրապարակումը.
«Կիրակի օրը ինձ զանգեց մի բազմազավակ մայր ու համարյա լացակումած տոնով հայտնում էր, որ ֆինանսական մաշեյնիկների ծուղակն է ընկել ու կորցրել ահագին մեծ գումար։ Կարդացել է ինտերնետի ֆեյսբուքյան տիրույթում, որ «առանց գրավի, առանց երաշխավորի արագ ու ցածր տոկոսադրույքով տրվում են վարկեր», ընտանիքին գումար է հարկավոր եղել, բանկերը չեն տվել, անմիջապես դիմել են, հույսով, որ կապահովեն իրենց ընտանիքի ֆինանսական կարիքները, սակայն ընկել են խաբեբաների պատրաստված ծուղակը։
Բազմանդամ ընտանիքի մի տղան ներկայումս գտնվում է պարտադիր զինծառայության մեջ , մյուս տղան պայմանագրային զինծառայող է։
Ահազանգեցի անմիջապես իրավապահներին, տուժողից հայտարարություն վերցվեց, այժմ գործը իրավական ընթացքի մեջ է, սակայն ինձ ավելի շատ մտահոգում է մեկ ուրիշ փաստ։ Հարցը կայանում է նրանում, որ մոտ երկու ամիս առաջ դիմել էի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենին, հայտնել էի, որ ինտերնետում տարածում են գտել կեղծ ու անհասցե ֆինանսական ընկերությունների հայտարարություններ, որոնց ծուղակը կարող են հայտնվել անիրազեկ մարդիկ, մյուս կողմից բանկերը նպաստում են դրան, որ ֆինանսական մախինացիաները շատանան, խնդրել էի կազմակերպել մի հաղորդում, իրազեկել քաղաքացիներին և իրավասու մարմիններին, որպեսզի նախականխվի կրիմինոգեն իրադրությունը, սակայն ոլորտի գլխավոր պատասխանատուները նույնիսկ չբարեհաճեցին իմ գրավոր դիմումին պատասխանել կամ որևէ արձագանք տալ։
Ոստիկանությունից ինձ հայտնեցին, որ ավելի քան մոտ 70 դեպքեր են արձանագրվել այդպիսի հանցագործությունների, որոնց ընթացքը այնքան էլ պարզ չէ, թե ինչ է լինելու, խնդրեցին մեր աջակցությունը, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։
Ահա խոսուն մի փաստ, ոլորտի պատասխանատուների անփութության արդյունքը։
Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որն ուզում է ունենալ Քաղաքացիական հասարակություն և Իրավական պետություն, սակայն հենց այդպիսի հասարակության մեջ անտեսվում ու արհամարհում են Քաղաքացիական հասարակության ակտիվ օղակները։ Սա չլսված ու չտեսնված բան է, որի համար պետք է խորհենք բոլորս։
Ամենացավալին այն է, որ ամենաթողության առաջին տուժողները հասարակության ամենախոցելի լավն է։ Իսկ համակարգը, ըստ էության, վարժվում է նրան, որ բոլորը լիցենզավորվել, կապ չունի ով և ինչի համար, միայն թե հարկ վճարի։ Կենտրոնական բսնկը իր լիազորությունների սկիզբն ու վերջը մենակ դրա մեջ է տեսնում, շատ փող հավաքել` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՅԻ ՀԱՄԱՐ։
Ներկայացնելով այս փաստերը, պահանջում եմ կենտրոնական իշխանության սթափ գնահատականը, որին պետք է հաջորդի հրաժարականներ և լուրջ բարեփոխումներ ներսից»։