Որքան վարձատրություն են ստանում Հայաստանի բանկիրներն ու նրանց աշխատակիցները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան վարձատրություն են ստանում Հայաստանի բանկիրներն ու նրանց աշխատակիցները

Modex-ը հետաքրքիր հրապարակում է թողարկել՝ 2018 թվականին ՀՀ առևտրային բանկերում աշխատանքի վարձատրության վերաբերյալ։

Առանձին ներկայացվել են ՀՀ բանկերի ղեկավար և ոչ ղեկավար աշխատակիցների միջին ամսական համախառն փոխհատուցումների չափերը (համախառն փոխհատուցում ասելով՝ նկատի ունենք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները՝ նախքան հարկումը)։

Վերլուծության համար հիմք են հանդիսացել ՀՀ առևտրային բանկերի ֆինանսական հաշվետվությունները։

Բանկերի ղեկավարներից ամենաբարձրը վաստակել են Ամերիաբանկում՝ 12 մլն դրամ, իսկ ամենացածրը՝ Բիբլիոս բանկում՝ 1.9 մլն դրամ ամսական։

Ոչ ղեկավար աշխատակիցների ամենաբարձր վարձատրությունը HSBC Հայաստան բանկում է, որտեղ նրանց միջին ամսական համախառն փոխհատուցումը կազմել է 705 հազ․ դրամ, իսկ ամենացածրը՝ Արարատբանկում՝ 313 հազ․ դրամ (հաշվի առնելով, որ Մելլաթ բանկի աշխատակիցների քանակը շատ քիչ է, և շատերը ԻԻՀ քաղաքացիներ են (expat)՝ առաջատարը դիտարկվել է HSBC-ն)։

b4b.am