Պարզաբանում՝ գազի գնի վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Պարզաբանում՝ գազի գնի վերաբերյալ

Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է տարածել.

«Մամուլում տարածված տեղեկությունները, թե գազի գինը բարձրանալու է 10 տոկոսով, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ այժմ բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ` Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ և արդյունքների մասին պաշտոնապես կտեղեկացնեն բանակցություններն ավարտելուն պես։

Ինչ վերաբերում է սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացմանը, ապա այդ գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Պետությունն այդ հարցում որևէ պարտք չի կուտակում»:



Նման նյութեր