Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Ռուսաստանում ԼԳԲԹ համայնքի նկատմամբ վերաբերմունքի մասին բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի արտահայտություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պուտինի խոսքով՝ Էլթոն Ջոնը հանճարեղ երաժիշտ է, սակայն սխալվում է Ռուսաստանում իրավիճակը գնահատելու հարցում։ Նախագահը ՌԴ-ում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ վերաբերմունքը հանգիստ, ոչ կանկախալ է անվանել։
Նա նաեւ նշել է, որ երկրում օրենք կա, որի համար Ռուսաստանին բոլորը քննադատում են։ Ավելի վաղ Էլթոն Ջոնն արձագանքել էր Պուտինի հարցազրույցին, որում վերջինս խոսել է ԼԳԲԹ-ի մասին, հայտնում է Gazeta.ru-ն։